Մինչեւ 2020թ.-ը Մեծ Բրիտանիայում հինգ միլիոն երեխա դատապարտված է աղքատության սոցիալական ապահովության համակարգում բարեփոխումների պատճառով, հաղորդում է «The Independent»-ը՝ «Փրկեք երեխաներին» բարեգործական կազմակերպության հետազոտություններին համապատասխան:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այժմ արդեն Անգլիայում ընտանիքների զգալի մասը գումար տնտեսելու համար կրճատել է սնունդը, իսկ շատ շրջաններում 10-ից նվազագույնը մեկ ընտանիք չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ անհրաժեշտության դեպքում երեխաներին նոր կոշիկ գնել:

Ինչպես հաղորդում է հաշվետվությունը, երեխաների կենսապայմանների վատթարացումը պայմանավորված կլինի արտոնությունների թվի կրճատմամբ, կյանքի թանկացմամբ, անկայուն աշխատավարձերով, որոնք սպասվող տնտեսական ճգնաժամւ հետեւանք կլինեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարենամթերքի, երեխաների խնամքի պարագաների բարձր գները նույնպես հարվածում են ընտանիքների բյուջեին. 2007-2011թթ. ընթացքում մյուս ապրանքների նկատմամբ սննդամթերքի գինը բարձրացել է 19 տոկոսով, հայտնում է հաշվետվությունը: Մանկական սենյակների գները մինչեւ երկու տարեկան հասակի երեխաների համար անցյալ տարում 77 տոկոսով թանկացել են վերջին տասնամյակի ընթացքում: Հետազոտությունը ցույց է տվել, որ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը 2020թ.-ին կարող է հասնել 1,4 մլն-ի:

Հետազոտությունում նաեւ նշվում է, որ աշխատանքի առկայությունը «բավական չէ երեխաներով ընտանիքների համար խնդիրները լուծելու համար»: