Հետազոտությունները ցույց են տվել, որ մրջյունների խմբերն «ավելի արդյունավետ են տեղեկությունների մշակման գործում», քան «Google» որոնողական համակարգը, հաղորդում է «The Independent»-ը:

Հետազոտությունը, որն անցկավել է համակարգչային մոդելավորման մեթոդներով, ցույց է տվել, որ մրջյունները կարգուկանոն են հաստատում «բարդ ցանցերի» եղանակով, որով համակարգում են իրենց գործողությունները: Մրջյունները կարող են նավիգացիայի հանճարեղ ռազմավարություններ, որպեսզի սնունդ որոնելիս բաժանվեն «որոնողների» եւ «հավաքողների», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կողքից «որոնող մրջյունների» շարժումը քաոսային է, սակայն իրականում դրանք իրենց հետեւից հետքեր են թողնում, որպեսզի «հաբաքող մրջյունները» կարողանան կենտրոնանալ եւ կրճատել ճանապարհը դեպի սնունդի աղբյուր:

Քանի որ այդ ճանապարհը կրկնում են «աշխատող» մրջյունները, ուժեղանում է արդյունավետությունը, արդունքում ավելի կարճ ճանապարհ ե գտնվում:

«Քաոսից կարգի անցնելու ընթացքը կարեւր մեխանիզմ է, նույնիսկ կարող եմ նշել, որ ավելի ճշգրիտ է, քան « Google »-ի որոնումը»,- պատմել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Յուրգեն Քերթսը: