«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անաստաս Միկոյանի բրոնզաձույլ արձանը պատրաստ է, բայց այն առայժմ ի ցույց չի դրվի: Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: «Պատճենահանողներն իրենց աշխատանքը կատարել են, արձանը պատրաստ է: Բայց դեռ ի ցույց չի դրվի, չնայած ավագանու կայացրած որոշումն ուժի մեջ է: Արձանն ի ցույց կդրվի, երբ դրա ժամանակը կգա»,- մեր թղթակցին հայտնել է Տիգրան Բարսեղյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, մայրաքաղաքի կենտրոնում ԽՍՀՄ պետական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ հանրային քննարկումներն ու օտարերկրյա դիվանագետների արձագանքը որոշակի ազդեցություն է թողել, եւ իշխանությունները երկմտում են՝ տեղադրել արձանը, թե ոչ: Չի բացառվում, որ նորաձույլ բրոնզե արձանն այդպես էլ արվեստանոցից դուրս չբերվի»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























