«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որպեսզի ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը եւ 2015 թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան։

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Ըստ նրա՝ թուրքական կողմից պաշտոնական որեւէ արձագանքի բացակայության պատճառը Սարգսյանի հայտարարության անսպասելիությունն է. «Սարգսյանի հրավերի պարագայում գործել է անսպասելիության գործոնը, դրա համար էլ դեռ արձագանք չկա, բայց որ կլինի՝ կասկած չունեմ», - ասել է նա։ Նշենք, որ 2015-ին Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, կլինի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ս/թ. օգոստոսին Թուրքիայում առաջին անգամ նախագահ կընտրվի համաժողովրդական քվեարկությամբ։ Այսպիսով, Թուրքիան խորհրդարանականից անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում