«Սոյուզ ՏՄԱ-13Մ» տիեզերանավը ավտոմատ ռեժիմով միակցվել է Միջազգային տիեզերակայանին, հայտնում է «Ինտերֆաքստ»՝ վկայակոչելով «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը։

«Սոյուզ»-ով ՄՏԿ է ժամանել հերթական 40/41-րդ գիտարշավի կազմը՝ ռուսաստանցի տիեզերագնաց Մաքսիմ Սուրաեւը, եվրոպացի Ալեքսանդր Գերստը եւ NASA-ի տիեզերագնաց Ռիդ Վայզմանը։ Տիեզերանավը տիեզերքում կմնա 167 օր։
«Սոյուզ ՖԳ» հրթիռակիրը մեկնարկել է մայիսի 29-ին՝ Բայկոնուրից։ 

Մայիսի 27-ին Բայկոնուրի քահանան  «Սոյուզ ՏՄԱ 13-Մ» տիեզերանավն օծել էր սուրբ ջրով։