Շոտլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել պոլիէթիլենային տոպրակների գործածումը սահմանափակող միջոցառումներին։
Հոկտեմբերից մեկանգամյա տոպրակները կարժենան 5 պեննի ($8 ցենտ)։ Ստացված գումարը կտրամադրվի բարեգործությանը, հայտնում է BBC-ի մամուլի ծառայությունը։
«Շոտլանդիան տարեկան մոտ 750 մլն մեկանգամյա տոպրակ է օգտագործում... Եկել է ժամանակը միջոցներ ձեռնարկել՝ այդ տոպրակների թիվը կրճատելու համար», - ասել է շրջակա միջավայրի հարցերով քարտուղար Ռիչարդ Լոքհեդը՝ խորհրդարանում քվեարկությունից առաջ։
Նախաձեռնության օգտին քվեարկել է խորհրդարանի 100 անդամ, դեմ՝ 12-ը։
Ուելսում պոլիէթիլենային տոպրակների գինը սահմանվել էր դեռեւս 2011 թ.։ Անցյալ տարի այդ միջոցը հավանություն էր ստացել նաեւ Հյուսիսային Իռլանդիայում։





























