Կորեայի Հանրապետությունում Լիբանանի դեսպան Ջադ էլ-Հասանը, այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթարի զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է «Ռենհալ» գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ մեքենան, որում եղել է դիվանագետը եւ եւս երկու մարդ, թունելում բախվել է այլ մեքենայի: Դեսպանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, նրան ուղեկցող երկու անձինք վնասվածքներ են ստացել:

Իրավապահ մարմինները քննություն են սկսել եւ պարզում են դեպքի մանրամասները: