Բարսելոնի կենտրոնական Սանտս շրջանում այրդեն երրորդ օրն է` «Կան Վիեսիտե» շենքից անօթեւանների վտարման դեմ բողոքի ակցիաներ են ընթանում:
«Ռոսբալտ» գործակալության հաղորդմամբ, առավելագույնը հազար մարդու մասնակցությամբ միջոցառումներն ի վերջո ընդհարումների են վերաճել: Բողոքարարները սկսել են քարեր եւ շշեր նետել իրավապահ ուժերի աշխատակիցների ուղղությամբ, ինչպես նաեւ աղբամաններ այրել:
Կատալոնյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանները 25 անկարգների են ձերբակալել:




























