Մրգային գարեջուրը կարող է ժամանակակից միտում թվալ: Սակայն իրականում փորձն 9000 տարվա պատմություն ունի. քարանձավային մարդիկ խմում էին ըմպելքիներ, որոնք մրգեր ու հնագույն բաղադրատարրեր էին պարունակում: Այդ մասին գրում է «The Daily Mail»-ը:

Նոր հետազոտության համաձայն՝ այն ժամանակ ալկոհոլը սուրբ էր համարվում եւ օգտագործվում էր ծիսական արարողություններում: Կան ապացույցներ, որ վերնախավը մրգի գինիներ եւ գարեջուր էր խմում: Իսպանիայում Վալյադոլիդի համալսարանի նախապատմական դարաշրջանի փորձագետ Էլիսա Գերա-Դոսեն «Live Science»-ին պատմել է, որ Եվրոպայի նախապատմական հնագիտական տվյալները վկայում են, որ մարդիկ հոգեմետ միջոցներ են օգտագործել: Բացի հնագույն վկայություններից հնագետները գտել են հոգեմետ հատկություններով խոշոր մնացորդներ:

Բժիշկ Գերա-Դոսեն ուսումնասիրել է  հոգեմետ բույսերի հայտնաբերված մնացորդները, քիմիական միացությունները, որպեսզի միավորի տեղեկություններն այն մասին, որ Եվրոպայում նախապատմական շրջանում ալկոհոլ եւ թմրանյութ են օգտագործել:

Թեեւ ալկոհոլրի պատրաստումը ծագում է  Չինաստանում մոտ 7000 տարի առաջ, 2000 տարի անց Զագրոսի լեռներում ապրող մարդիկ գինի էին խմում: Գիտնականները գինեգործարաններ են հայտնաբերել նաեւ Հայաստանի հարավ-արեւելյան հատվածում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4000 տարի առաջ:

Բժիշկ Գերա-Դոսեն համարում է, որ ալկոհոլ եւ թմրանյութ օգտագործել է միայն վերնախավը: «Գաղափարը հիմնականում ապացուցում է հնագիտական ենթատեքստը, որում գտնվել են դրանք: Կարծում եմ, ալկոհոլը նախատեսված էր հատուկ իրադարձությունների համար, դրանք դեղաբույսերի դեր ունեին»,- ասել է նա:

Սակայն ալկոհոլը գտել է իր ուղին դեպի հասարակ մարդիկ, ովքեր օգտագործել են այն ոչ թե ծիսական, այլ հեդոնիկ նպատակներով: