Շվեյցարիայում երկուշաբթի պատրաստվում են փորձարկել արեւային էներգիայով նոր օդանավ, որը, ըստ ստեղծողների, 2015թ. կհատի ողջ երկրագունդը` առանց միջանկյալ վայրէջքների:
Solar Impulse 2 օդանավն անցյալ տարի ԱՄՆ-ն ափից ափ հաղթահարած եւ եւս մի քանի ռեկորդ սահմանած օդանավի մեծացված տարբերակն է. ռեկորդներից է արեւային էներգիայով մարդու կողմից իրականացրած ամենաերկար թռիչքը` 26 ժամ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Solar Impulse 2-ը կառավարվում է երկու օդաչուների կողմից` Բերտրան Պիկարի եւ Անդրե Բորշբերգի:
Նոր օդանավը կառուցված է ածխապլաստիկայից եւ ունի հսկայական թեւեր` «Բոինգ747»-ից էլ լայն: Սակայն Solar Impulse 2 կշռում է ընդամենը 2,3 տոննա:





























