Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է նշանակվել Դավիթ Մուրադյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ինստիտուտի լրատվական ծառայությունից:

Դավիթ Մուրադյանն ընտրվել է 21 կողմ, մեկ ձեռնպահ եւ մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ: Ընտրությանը չի մասնակցել միայն Հարություն Խաչատրյանը, որն այս պահին քաղաքում չէ:

Նշենք, որ ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարը միակ թեկնածուն էր

Հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը մահացել է հունվարի 8-ին: