«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ամփոփում է շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) ծառայության արդյունքները։ MNP ծառայությունը մեկնարկել է սույն թվականի ապրիլի 1–ին  եւ հնարավորություն է ընձեռում դառնալ Հայաստանում գործող ցանկացած օպերատորի բաժանորդ՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը եւ կոդը։

Սկսած սույն թվականի ապրիլի 1-ից մինչեւ օրս Beeline ցանց են տեղափոխվել 2881 բաժանորդ։ Ավելին, 7 տասնյակից ավել բաժանորդ օգտվել է համարների տեղափոխելիության ծառայությունից, սակայն կրկին վերադարձել է մեր ցանց եւ այժմ օգտվում է «ԱրմենՏել» ընկերության ծառայություններից։

«Ինձ համար շատ ուրախալի է այն հանգամանքն, որ Beeline ցանցին միանում են թվով ավելի շատ բաժանորդներ  քան հեռանում են։ «Պարզ, հարմար, Քեզ համար» ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների եւ ծառայությունների մատուցման ժամանակ։ Ավելին, մենք ոչ միայն փորձում ենք առավելագույնս բավարարել յուրաքանչյուր հաճախորդի պահանջ, այլ անում ենք հնարավոր ամեն ինչ նրան դրական եւ վառ զգացմունքներ պարգեւելու համար։ Այս ամենի վառ օրինակն է այս ֆլեշ մոբը, որին մասնակցում են նաեւ մեր ընկերության աշխատակիցները։ Համոզված եմ, որ տպավորությունները դրական են լինելու, իսկ Beeline բաժանորդների թիվը միմիայն շարունակելու է աճել»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաեւ  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երեւանում 25 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ եւ 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։ «ԱրմենՏել»–ի բաժանորդ դառնալու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.beeline.am կայք։