Ադրբեջանցի «ֆանտազյորները» Գոբուստան հնագիտական արգելոցում «նկատել են» տիեզերակայանը, որտեղ իբրեւ թե այլմոլորակային տիեզերանավեր են վայրէջք կատարել:

Այս սենսացիոն «նորությունը» հաղորդվում է day.az կայքի կողմից տեղադրված տեսանյութում: Գաղափարի հեղինակ եւ սցենարիստ Քյանան Ռահիմովը պատմում է գոբուստանական արգելոցի «ճշմարիտ» իմաստի մասին: Նրանց կողմից պատրաստված տեսանյութում նա տարբեր «փաստերի» հիման վրա փորձում է ապացուցել, որ այլմոլորակային էակների վայրէջքի կենտրոնը հենց Գոբուստանն է: Ռահիմովի վարկածով, արգելոցում «թռիչքուղիներ ու այլ սարքավորումներ կան»:

Նշենք, որ Գոբուստանի պետական պատմագեղարվեստական արգելոց է, գտնվում է Բաքվի հարավում: