Աշխարհի խոշորագույն պոռնակայքերից մեկը` Pornhub-ը, վիճակագրական տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց օրական շուրջ 38 մլն մարդ, որոնց գրեթե 50 տոկոսը  շարժական սարքերի օգտատերեր են, ռեսուրսի ծառայություններից է օգտվում, հաղորդում է The Daily Mail-ը:

Հիշյալ շարժական սարքերի մեծ մասը  iOS օպերացիոն համակարգով գործող Safari բրաուզերից են օգտվում: Նշված խմբում առավել մեծ է iPad պլանշետի միջոցով պոռնոկայք այցելողների թիվը` ավելի քան 70 տոկոս, տեղեկացնում է NEWSru.com-ը: 

Չնայած սմարթֆոնների եւ պլանշետների օգնությամբ այցելությունների թվի նշանակալից աճին, հիշյալ նպատակով համակարգիչներից եւ նոութբուքերից օգտվողների բաժինը դեռեւս գերակշռող է` 51 տոկոս: Նշված օգտատերերի 45 տոկոսը Google Chrome բրաուզերի միջոցով է Pornhub այցելում: Երկրորդ տեղում Internet Explorer-ն է` 23 տոկոս, ինչը խիստ զարմացրել է փորձագետներին` հաշվի առնելով Microsoft-ի բրաուզերի ցածր հեղինակությունը:

Ավելին` պարզվել է, որ IE-ի օգնությամբ պոռնոկայք այցելող օգտատերերն ամենից շատ ժամանակն են ռեսուրսի տարածքում վատնում. քոնթենթի ուսումնասիրությունը նրանց մոտ միջինը 10,5 րոպե է տեւում:

Շարժական սարքերի օգտատերերը համեմատաբար ավելի քիչ ժամանակ են Pornhub-ի վրա վատնում, սակայն այստեղ եւս առաջին տեղում Internet Explorer-ն է (8 րոպե 57 վայրկյան), չնայած սմարթֆոնների եւ պլանշետների հիշյալ օգտատերերի բաժինն ընդհանուրի մեջ 2,4 տոկոս է կազմում: