Թբիլիսիում ընթացող Մայա Չիբուրդանիձեի գավաթի խաղարկության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Լիլիթ Գալոյանը սեւերով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Նարգիզ Ումուդովային:

Հաջող է հանդես եկել նաեւ Մարիա Գեւորգյանը եւ Լիա Մարտիրոսյանը, որոնք եւս սեւերով հաղթանակներ են տոնել:

Լիլիթ Գալոյանը 5 միավորով ընթանում է 2-8-րդ հորիզոնականներում։ 6.5 միավորով առաջին տեղում ամրապնդվել է Աննա Մուժիչուկը (Սլովենիա):