ՖԻԴԵ-ն որոշել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն այնուամենայնիվ անցկացնել Բաքվում։ Այն տեղի կունենան 2011 թ. մայիսի 1-31-ը։

Հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը, ով հայտարարել էր, թե չի մասնակցի մրցաշարին, եթե այն կայանա Բաքվում: Armsport.am-ի փոխանցմամբ, 8 հավակնորդների թվում են նաեւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գաթա Կամսկին (ԱՄՆ) եւ Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Եվս մեկ մասնակցի անուն պետք է որոշեն կազմակերպիչները՝ ադրբեջանցիները։

Մրցաշարի հաղթողը շախմատային թագի համար կհանդիպի Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ: