Համացանցում հայտնվել են երկու նոր iPhone-ների` 4.7 եւ 5.5 դյումյանոց էկրաններով: Apple-ի անվտանգության ծառայության աշխատակիցները դժվար թե ուրախանային այդ արտահոսքի պատճառով, գրում է «Դնի.ru»-ն:
Պաշտոնական շնորհանդեսից երեք ամիս առաջ ավստրալացի Սոննի Դիքսոնը, ով անցած տարի առաջինն էր ցուցադրել iPhone 5s եւ 5c հեռախոսները, լուսանկարներ է տեղադրել, որոնցում պատկերված են երկու նոր հեռախոսներ: Ընդ որում, լուսանկարները բավական իրական են:
Երկու մոդելները շատ բարակ են եւ արված են միասնական ոճով: Նախորդ մոդելների համեմատ միայն մի քանի փոքր տարբերություններ կան:
2014թ. Apple-ը ծրագրում է թողարկել 5,5 դյույմանոց էկրանով iPhone 6 սմարթֆոնը, որի գի նը կարժենա 1300 դոլար: Չճշտված տվյալներով, սմաթրֆոնի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերին:

































