Վիրջինիայի Համագործակցության համալսարանի գիտնական Մայքլ Մաունթերը, ով իրեն «աստրոէկոլոգ» է անվանում, համարում է, որ ապագայում մարդիկ կարող են ուտելու ենթակա բույսեր աճեցնել ոչ միայն Մարսի, այլ նաեւ Արեգակնային համակարգում գտնվող աստերոիդների վրա:
Բնականաբար, գիտնականն իրական աստերոիդի վրա ոչինչ չի աճեցրել, սակայն Մաունթերի խոսքով, նրան հաջողվել է մանրամասն ուսումնասիրել երկրի վրա հայտնված երկնաքարային նյութը, այդ թվում նաեւ այն, որը ժամանակին Մարսի մազ է կազմել, որից հետո լաբորատոր պայմաններում հողի նմուշներ է ստեղծել:
Ինչպես հայտարարում է գիտնականը, աստերոիդները պարունակում են նիտրատներ եւ ֆոսֆատներ, որոնք անհրաժեշտ են բույսերի աճի համար: Առկա է նաեւ անհրաժեշտ ջուրը: Փորձի ընթացքում գիտնականին հաջողվել է հաստատել, որ տվյալ պայմաններում կարող են նաեւ ծնեբեկ մշակել: Բացի այդ գիտնականի ստեղծած նմուշներում հողի մանրէներ են բազմանում:
Նա համոզված է, որ իր աշխատանքը կենսական կարեւոր նշանակություն կունենա Լուսնի եւ Մարսի ապագա բնակիչների համար:





























