Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Էդվարդսը հայտնագործել է սարք, որը կարող է հեռվից փոխանցել բույրերը: Առաջիկայում որոշիչ փորձարկում կանցկացվի.  oPhone անունով սարքը iPhone-ով Ատլանտյան օվկիանոսից այն կողմ՝ Փարիզի բնակչի հեռախոսին  կուղարկի բույրերը: 

Սմարթֆոնը oPhone-ի շնորհիվ կճանաչի այն՝ իր հիշողության մեջ առկա բույրերի կոմբինացիայի շնորհիվ:

Էդվարդսը հույս ունի, որ վերջնական փորձարկումները հաջող կանցնեն եւ մարդիկ կարող են նույն հաճախականությամբ հոտավետ նամակներ ուղարկել, ինչպես ուղարկում են sms-ներ եւ նկարներ:

Հաջողության դեպքում գիտնականը մտադիր է համագործակցել  Facebook-ի եւ Twitter-ի հետ, հայտնում է «Ռոսբալտը»:

Բույրերը Էդվարդսը մտադիր է ուղարկել հատուկ oSnap հավելվածով:

Յուրաքանչյուր բույր կազմված է 32 յուրօրինակ հոտերից, որոնք կարել է կոմբինացնել մոտ 300 տարբերակներով:

Եթե օրինակ պետք է պիցցայի հոտ ստանալ, հարկավոր է միացնել պանրի, սոխի եւ լոլիկի հոտերը:

Առաջին oPhone-ները վաճառքում կհայտնվեն 2015-ի սկզբին եւ կարժենան  149 դոլար, փոխանցում է Niasam-ը: