Չիլիում ինժեներները պայթեցրել են 3.000 մետր բարձրությամբ լեռան գագաթը, որպեսզի հարթակ ստեղծեն աշխարհում ամենախոշոր օպտիկական աստղադիտակը տեղադրելու համար:

Խոսքը 39 մետր տրամագծով սեգմենտային հայելիով, այսպես կոչված, Եվրոպական չափազանց մեծ աստղադիտակի մասին է (E-ELT), որը թույլ կտա 15 անգամ ավելի շատ լույս հավաքել, քան մինչեւ հիմա գոյություն ունեցող ցանկացած աստղադիտակ: Սպասվում է, որ դրա կառուցումն ավարտվելու է 2024 թվականին: Աստղադիտարանը գտնվելու է Արմասոնես լեռան վրա, որի գագաթն էլ պայթեցրել են:

Աստղագետները հույս ունեն, որ աստղադիտակը հնարավորություն կտա նոր բացահայտումներ կատարել, որոնք կառնչվեն Ծիր Կաթինից շատ հեռու մոլորակներին:

Ատամակա անապատի մաքուր եւ չոր օդը թույլ կտա տեսնել վաղ Տիեզերքի աստղեր եւ մոլորակներ, ինչպես նաեւ պատկերացում կազմել այն մասին, արդյո՞ք Արեւային համակարգից դուրս գոյություն ունեցող մոլորակներում կյանք կա:

E-ELT աստղադիտակի կառուցման նախագծի արժեքը գնահատվում է 1.36 մլրդ դոլար: Այն ֆինանսավորվելու է մասնակից 14 երկրների կողմից: