Google և Microsoft ընկերություններն իրենց օպերացիոն համակարգերում հեռախոսների համար նոր գործառույթ են ավելացնում:

Գործառույթը հնարավորություն է տալիս անմիջապես արգելափակել գողացված հեռախոսը, որպեսզի գողերը չկարողանան այն օգտագործել: Ըստ Газета.Ру-ի, Apple և Samsung ընկերությունները նման գործառույթ արդեն առաջարկում են իրենց որոշ բջջային սարքավորումներում:

Սմարթֆոնների գողությունը լուրջ խնդիր է դարձել ամբողջ աշխարհում. 2013 թվականին ԱՄՆ-ում շուրջ 3.1 մլն բջջային սարք է գողացվել, մինչդեռ եվրոպացիների մեկ երրորդի հեռախոսները նույն ժամանակահատվածում կա՛մ գողացվել են, կա՛մ կորել: