Twitter-ը գնում է SnappyTV ծառայությունը: Գործարքի պայմանների մասին առայժմ չեն բարձրաձայնում:

Mashable.com-ի փոխանցմամբ, SnappyTV ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Այս հարթակն օգտվողներին հնարավորություն է տալիս խմբագրել եւ փոխանակվել հեռուսահաղորդումներից տեսահոլովակներով:

Ծառայությունն աշխատում է մարզական այնպիսի հեռուստակայանների հետ, ինչպիսիք են FOX Sports-ը, NBC Sports-ը, CBS-ը եւ այլն: Ավելի վաղ Twitter-ը տեսանյութեր ստեղծողների համար Twitter Amplify հարթակն էր թողարկել, որի զարգացման շրջանակում էլ ձեռք է բերվում SnappyTV-ն: