Էլեկտրոնային խաղերի համաշխարհային շուկայի ծավալը 2013 թվականի 75.5 մլրդ դոլարից 2017 թվականին կհասնի 102.9 մլրդ դոլարի: NewZoo հետազոտական ընկերությունը նման կանխատեսում է հրապարակել իր կայքում:
Եթե 2013 թվականին խաղերի շուկայի շրջանառության 51 տոկոսն ապահովում էին Արեւմտյան Եվրոպայի, Օվկիանիայի զարգացած երկրներն ու ԱՄՆ-ն, ապա 2017 թվականին հիմնական եկամուտն ապահովելու են զարգացող շուկաները: Ասիայի, Արեւելյան Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի երկրներն ապահովելու են խաղերի շուկայի 57 տոկոսը:
2013 թվականին ամենից եկամտաբերը եղել են համակարգչային խաղերը. դրանք բերել են խաղերի ամբողջ եկամտի 40 տոկոսը: Եվս 31 տոկոս կոնսոլային խաղերը, իսկ սմարթֆոնների եւ պլանշետների արտադրանքի ապահոված եկամուտը կազմել է, համապատասխանաբար, 17 եւ 12 տոկոս:





























