WBO, WBC եւ IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, գերթեթեւ քաշային Վիկ Դարչինյանի հաջորդ մենամարտը կայանալու է սեպտեմբերին աշխարհի կրկնակի չեմպիոն, մեքսիկացի Ֆերնանդո Մոնտիելի հետ` ավելի ծանր քաշային կարգում: Այդ մասին հայ բռնցքամարտիկը հայտնել է հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում:
Օրերս հայ բռնցքամարտիկը մրցեց ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի հետ եւ փայլուն հաղթանակ տարավ, ի դեպ, վնասված ձախ ձեռքով: Դարչինյանը հայտնեց նաեւ որ արդեն ձեռ է քաշել ֆիլիպինցի մեկ այլ բռնցքամարտիկի՝ Նոնիտո Դոնեյրի հետ մենամարտելու մտքից: Դոնեյրը նախկինում հաղթանակ էր տարել Դարչինյանի նկատմամբ, եւ հայազգի բռնցքամարտիկը ցանկանում է ռեւանշ վերցնել: Ֆիլիպինցին, սակայն, հրաժարվում է մենամարտել՝ ակնհայտորեն հասկանալով, թե ինչ է իրեն սպասվում:

























