Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի պայմանագրային զինծառայող Օրհան Գաջիեւը պայթել է ականի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Ղազախի ուղղությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հաղորդում են, որ Գաջիեւը ծանր վիճակում հոսպիտալացվել է:
«Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում 2014թ. հունվար-մայիս ամիսներին մարդկային կորուստները 38 մարդ են կազմել, այդ թվում 8-ը զոհվել են հայկական փամփուշտներից, երեքը ականից են վիրավորվել, 27-ը՝ ոչ մարտական կորուստներ են: Այդ նույն ընթացքում 63 ծառայող վիրավորվել կամ մարմնական վնասվածք է ստացել:





























