Գերմանացի նկարիչ Թոմաս Հանտերի «Ծածկաշալով մարդը» կտավն արժանացել է դիմանկարների 2014թ. բրիտանական մրցանակի՝ հայտնում է The Telegraph-ը:
Դիմանկարն ստեղծելիս Հանտերի համար որպես բնորդ է ծառայել Կարել անունով իսկական անօթեւանը, որը գումար է վաստակում մեքենաներ լվանալով: Նկարիչը նրան հանդիպել էր Ֆրանկֆուրտում՝ Շտադել թանգարան հաճախելիս: Նկարիչը հիացել էր նրա ու հին վարպետների կտավներում պատկերված մարդկանց արտաքին նմանությամբ, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Նրա հագուստը, դիրքը, եւ շատ այլ բաներ հիշեցնում էին ինձ այն, ինչ ես տեսել եմ նկարներում՝ դա ծածկաշալով մի անօթեւան էր, այլ ոչ թե սուրբ իր վեղարի մեջ կամ մեծահարուստ՝ իր թիկնոցով», - իր տպավորություններով է կիսվում Հանտելը:
Դիմանկարների բրիտանական մրցանակը արդեն 25-րդ անգամ է տրվում: Այս տարի մրցանակային ֆոնդը կազմել է 30 հազար ֆունտ ստեռլինգ:





























