Նարնջագույն կամ դեղին ավտոմեքենան երկրորդային շուկայում կարելի է ավելի թանկ վաճառել, քան ավանդական սեւ կամ արծաթագույն ավտոմեքենան հավասար այլ պայմաններում: Հինգ տարվա մեքենաների գնային միջին տարբերությունը կարող է հասնել շուրջ 1500 դոլարի:

iSeeCars ընկերության հետազոտողները վերլուծել են երկրորդային շուկայում վաճառվող 1981-ից մինչեւ 2010 թվականի արտադրության ավելի քան 20 միլիոն ավտոմեքենա եւ եզրակացրել, որ վառ գույնի մեքենաները ժամանակի ընթացքում ավելի դանդաղ են կորցնում իրենց արժեքը: Սեւ գույնի ավտոմեքենան 5 տարվա ընթացքում կարող է կորցնել իր արժեքի շուրջ 35 տոկոսը: Ըստ Vesti.ru-ի, եթե գնելիս այն արժեցել է 40 հազար դոլար, ապա 5 տարի անց այն կգնահատեն 26.240 դոլար, այն դեպքում, երբ նմանատիպ դեղին մեքենան կարելի է վաճառել 29.520 դոլարով:

iSeeCars-ի փորձագետներն իրենց փորձարկումների անսովոր արդյունքները կապում են վառ գույներով թափքերի պակասի եւ առաջնային շուկայում առավել հանգիստ գույների պահանջարկի հետ: Սակայն նշվում է, որ ստացված հարաբերակցությունն արդար է միայն զանգվածային հատվածի համար եւ չի աշխատում այն դեպքում, երբ խոսքը սպորտային մեքենաների մասին է, որոնց մեջ վառ գույնով թափքերը սովորաբար շատ տարածված են:

Ինչ վերաբերում է թափքի տեսակին, ապա փորձագետներին հաջողվել է պարզել, որ երկրորդային շուկայում ամենից դանդաղ էժանանում են մեծ մեքենաները, իսկ ամենաակտիվն արժեզրկվում են կաբրիոլետները: