Լեոնում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը եզրափակիչ մրցամարտում 2:4 հաշվով զիջել է Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը 2,5-1,5 հաշվով առավելության էր հասել կուբացի Լոպեսի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում էր 4 գրոսմայստեր։ Այս մասին հաղորդում է «Արմսպորտը»: