Սեւան-Ճամբարակ ճանապարհի 10-րդ կմ-ին, հունիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21102» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ «ՎԱԶ-2106»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: