Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում, հունիսի 26-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























