Առաջին միջին քաշային կարգում (69,9 կգ) հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ 27 - 0,17 KOs) հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Հունիսի 5-ին Նյու Յորքում նա Ջո Գրինի հետ 10-ռաունդանոց մրցամարտում հաղթանակ է տարել դատավորների միաձայն որոշմամբ: Այդ մարտում Մարտիրոսյանը պաշտպանում էր NABF եւ WBO NABO վարկածներով կոչումները: «Ես եւ Ջոն մարզվել ենք միասին՝ ԱՄՆ երիտասարդական հավաքականում, եւ ես գիտեմ, թե ինչպես է նա մենամարտում: Ջոն լավ բռնցքմամարտիկ է, բայց ես իմ կարիերայի լավագույն մարզավիճակում եմ»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

























