Հունիսի 28-ին ՆԱՍԱ-ն դարձյալ կփորձի Երկրի մթնոլորտ ուղարկել «թռչող ափսե», որը կարող է օգտագործվել ծանր բեռներն ու տիեզերագնացներին Մարս ուղարկելու համար:

Նախորդ գործարկումները հետաձգվում էին եղանակային պայմանների պատճառով:

Սարքն իրենից ներկայացնում է սկավառակ ու հսկայական պարաշյուտ, որը բաց կթողնեն հավայան Կաուաի կղզու ափերից:

Փորձն անցկացվում է Երկրի մթնոլորտում, քանի որ պայմանները նման են Մարսի պայմաններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: