Բաքվում փախստական է խեղդվել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Քարվաճառի (Քյալբաջար) շրջանի նախկին բնակիչը խեղդվել է Բաքվի բուլվարում:
1971թ.-ին ծնված Բախտիյար Մուսաեւը ծովն է նետվել ու խեղդվել: Նրա մարմինը դուրս են բերել ջրից եւ փոխանցել են ընտանիքին: Նախնական տեղեկություններով՝ Մուսաեւը տառապում էր նյարդային խանգարումներից: Նրա ինքնասպանության պատճառները դեռ չեն պարզվել: Փաստի առթիվ վարում են հետաքննություն:
Նշենք, որ դեպքը մեկն է շատերից, երբ Ադրբեջանում իշխանությունների եւ պաշտոնյաների կողմից հուսահատ վիճակում հայտնված փախստականներն ինքնասպան են լինում:




























