Աֆղանստանի անվտանգության ուժերը չեզոքացրել են «Թալիբան» շարժման մոտ 260 ահաբեկչի, որոնք հարձակվել էին Գիլմենդ նահանգի վրա:

Ինչպես նշել է ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիք Սեդիքին, տարածքի գրավման «Թալիբանի» ծրագիրը «ամբողջովին խափանված է»: Մարտերի հետեւանքով զոհվել է աֆղան 28 զինվոր, հաղորդում է « Agence France-Presse »-ը:

Թալիբենրի հարձակումը սկսվել էր հունիսի 25-ին. մոտ 800 գրոհայիններ Գիլմենդ նահանգում հարձակվել են անցակետի ու կառավարական շինությունների վրա:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում ավարտվում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների գործողության ռազմական փուլլը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ Աֆղանստանից զորքերի վերջնական դուրսբերումը պետք է իրականացվի 2016թ.-ի վերջին: