Ճապոնիայի Իվոձիմա կղզու շրջանում, այսօր՝ հունիսի 29-ին, 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով ճապոնական սեյսմոլոգներին:
Երկրաշարժը գրանցվել է կղզուց 134 կմ դեպի արեւելք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 43 կմ խորության վրա:
Իվոձիման Տոկիոյից 1200 կմ հեռավորության վրա է: Կղզում չկա մշտական բնակչություն, բայց գործում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ծովային բազան, հաղորդում է ՌԻԱ նովոստին:





























