Ամերիկյան Թեքսաս նահանգում թեթեւ շարժիչով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ճանապարհի վրա: Միջադեպի հետեւանքով տուժել է մեկ մարդ:

Ինչպես հաղորդում են, մեկ շարժիչով «Cessna» ինքնաթիռը թռչում էր Արլինգտոն քաղաքում գովազդային ցուցանակով: Օդաչուն, նկատելով յուղի ճնշման ցածր մակարդակը, որոշել է վայրէջք կատարել՝ նախապես ինքնաթիռից անջատելով ցուցանակը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ավտոմայրուղու վրա, սակայն այդ ընթացքում հարվածել է մեքենայի: Վարորդին վնասվածքներով տեղափոպել են հիվանդանոց, ինքն օդաչուն չի տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ավիացիոն ուժերին: