Ամերիկյան Արիզոնա նահանգում (ԱՄՆ-ի հարավ-արեւմուտք) 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է «Associated Press »-ը:

Երկրաշարժը գրանցվել է Նյու-Մեքսիկո նահանգի հետ սահմանի մոտակայքում:

Սեյսմոլոգները հայտարարել են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են ավելի քան 240 կմ շառավղով տարածքում: