Աշխարհի ամենախոշոր «ֆեյսբուք» սոցիալական ցանցը օգտատերերի վրա առանց վերջիններիս իմացության հոգեբանական փորձարկումներ անցկացնելու հետեւանքով հարձակումների է ենթարկվել:

Ինչպես հայտնի է, 2012 թ. մեկ շաբաթվա ընթացքում կայքի 689 հազար օգտատերերի լրահոսում պարբերաբար միայն դրական կամ բացասական բնույթի հաղորագրություններ են տեղադրվել:

Ստացված նորություններից կախված՝ հետազոտողների տվյալներով՝ օգտատերերի տրամադրությունը փոխվել է. վատ տեղեկություններ ստացածները սկսել են բավականին բացասական մեկնաբանություններ թողնել եւ, իսկ լավ լուրեր կարդացողները կիսվել են հիանալի տրամադրությամբ: «Պարզվում է, որ այլ մարդկանց զգացողությունները զգալի ազդեցություն են թողնում օգտատերերի վրա», - հետազոտողների միտքը մեջբերում է   Mercury News թերթը:

Դիտարկումները ցույց են տվել, որ լրահոսում նույնիսկ ամենաաննշան զգացմունքային արտահայտումները հսկայական ազդեցություն ունեն: Ընդ որում, նկատելի է, որ ցանցերում ստացված էմոցիաները կարող են նաեւ շարունակել ազդել մարդու եւ նրան շրջապատող միջավայրի վրա անգամ սոց կայքից դուրս գալու դեպքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: