Կահիրեի նախագահական պալատի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ պայթունի զոհ է դարձել ոստիկանության սպա, եւս երեք ոստիկան վիրավորվել են:
Հարձակումը համընկել է նախորդ տարվա այն իրադարձությունների տարելիցին, որոնց հետեւանքով պաշտոնանկ էր արվել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, եւ երկրում իշխանությունն անցել էր զինվորականներին:





























