Հունիսի 28-ին, ժամը 00.00-ին, Երեւանի Մ. Հերացու փողոցում իրար են բախվել անհայտ ավտոմեքենա, «ԲՄՎ», «ՎԱԶ-21015», «ԲՄՎ 523 i», «Աուդի Ա6» եւ «Մերսեդես-Բենց ML 320» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Մերսեդես-Բենց ML320»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը ոստիկանության ՃՏՀ քննության բաժին է ներկայացել 27-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ իր անձնական օգտագործման «ԲՄՎ 525» մակնիշի, հաշվառումից հանված ավտոմեքենայով նշված վայրում վթարի է ենթարկվել, որից հետո ավտոմեքենան թողնելով` հեռացել է:

Կատարվում է քննություն: