Հայաստանի բազկամարտի հավաքականի անդամ Վլադիմիր Մնացականյանը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: Եզրափակչում Մնացականյանը՝ (70 կգ, ձախլիկ) հաղթանակ է տարել Սլովակիայի ներկայացուցիչ Յան Վոյենչակի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի եւս երկու մարզիկներ՝ Արման Փիրոյանն ու Մեխակ Պետրոսյանը զբաղեցրել են 4-րդ տեղը:
Առաջնությանը մասնակցել են Հայաստանի հավաքականի 12 մարզիկներ, ինը փորձառու, երկու սկսնակ եւ մեկ վետերան-վարպետ մարզիկներ:
Առաջնությունը կայացել է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը: Մասնակցել են 22 երկրների 60 մարզիկներ:

























