Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 30-ին, ժամը 21.00-ին, իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի 2 ուղեւորները ստացել են մարմնական վնասվածքներ եւ բուժօգնություն ստացել շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն:




























