Իտալացի ոստիկանները զանգվածային գործողություն են իրականացրել, որի ընթացքոմ կալանավորել են  Հյուսիսային Իտալիայում բնակարային կողոպուտներում  մասնագիտացած կազմակերպված հանցախմբի 44 անդամի, լրագրողներին հայտնել է Նովարա նահանգի կարաբինավորների հրամանատարության ներկայացուցիչը: 

Տեղի լրատվամիջոցները փոխանցում են «ռուսական մաֆիայի» դեմ իրավապահների պայքարի հաջողության մասին, սակայն կալանավորված հանցագործների մեծամասնությունը վրացական ծագում ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստանի խոշոր գետի անվամբ «Կուր» գործողության ընթացքում բռնագրավվել է 45 կգ ոսկյա զարդեր, 200 կգ արծաթյա իրեր, 3 միլիոն եվրոյի այլ արժեքավոր իրեր:

Այս գործի շրջանակում հայտնաբերվել է հզոր հանցախմբի  ճյուղավորում, որը գործում է Հյուսիսային Իտալիայի միանգամից մի քանի մարզերում: