Բեռլինում անհայտ անձինք այրել են Հունաստանի հյուպատոս Արիս Ռադիոպուլոսի ավտոմեքենան, ամբողջությամբ այրվել է հարեւանությամբ կայանած եւս մեկ ավտոմեքենա, փոխանցում է Deutsche Welle-ն:

Մեքենան հրկիզվել է դիվանագետի տան մոտ՝ Վիլմերսդորֆ  շրջանում:

Հրկիզման պատասխանատվությունը հանձն է առել հունական ահաբեկչական «Նոյեմբերի 17» կազմակերպության իրավահաջորդը համարվող «Հրե բջիջների դավադրություն» ահաբեկչական խմբավորումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 Խմբավորման անունը կապվում էր նաեւ Հունաստանում մի շարք այլ աղմկահարույց հարձակումների հետ:

«Հրե բջիջների դավադրության» հիմնական մասը ձերբակալվել էր 2013-ի փետրվարին՝ հեղափոխական գանձարանը  համալրելու համար բանկ թալանելուց հետո: