Facebook սոցցանցը հայտարարել է LiveRail տեսագովազդների ծառայությունը գնելու մասին: Գործարքի գումարը չի բարձրաձայնվում:

TechCrunch-ի տվյալով՝ այն կարող է կազմել 400 միլիոնից 500 միլիոն դոլար:

LiveRail ընկերությունը գործում է արդեն յոթ տարի: Դրա հաճախորդներից են Dailymotion վիդեոհոսթինգը եւ  MLB բեյսբոլի լիգան: Ընկերությունում  170 աշխատակից կա:

«LiveRail-ի հետ կապված մեր նպատակը աշխարհի լավագույն տեխնոլոգիան ստեղծելն է՝ թվային տեսագովազդների համակարգը զարգացնելու համար», —ասված է  LiveRail-ի հիմնադիրների հայտարարությունում:

Մայիսին Facebook-ը թողարկել էր սեփական  Facebook Audience Network բջջային գովազդային ցանցը: