Ավերիչ «Արթուր» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի արեւելյան ափ, Հյուսիսային Կարոլինայի Հաթերաս կղզում տարհանում է հայտարարվել, հայտնում է  rbc-ն:

Փոթորիկը սաստկացել է՝ հասնելով Սաֆիր Սիմփսոնի սանդղակի երկրորդ կատեգորիայի:  Քամու արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի: Մեկ ժամ շարունակ ջրի տակ է եղել Ուիլմինգթոն քաղաքը:

ԱՄՆ-ի արեւելյան ափի բնակիչները մտավախություն ունեն, որ փոթորիկը կարող է ձախողել հուլիսի 4-ին նշվող Անկախության օրվա՝ ԱՄՆ-ի գլխավոր տոնի իրենց ծրագրերը: