Ստամբուլի վարչական գործերով 13-րդ դատարանը մերժել է Պոլսո հայոց պատրիարքարանի հայցը՝ «Սանասարյան հան» կոչվող շենքը պատրիարքարանին վերադաձնելու պահանջը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Ալի Էլբեյօղլուն նշել է, թե բոլոր փաստաթղթերն ու շենքի վերադարձն ապահովող ապացույցներն առկա են, սակայն դատարանն անհասկանալիորեն մերժել է շենքը վերադարձնել պատրիարքարանին։
Ալի Էլբեյօղլուն շեշտել է, թե օգտագործելու են իրավական մյուս ճանապարհները եւ բողոքարկելու են դատարանի կայացրած վճիռը եւ հարկ եղած դեպքում գործը կհասցնեն Եվրադատարան։
Նշենք, որ «Սանասարյան հանը» կառուցվել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից 1895 թվականին։ Շենքի ճարտարապետն է եղել Հովսեփ Ազնավուրը։



























