ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին կազմել է 407.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.19 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.12 դրամ (նվազել է 2.83 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.86 դրամ (նվազել է 0.07 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.93 դրամ (նվազել է 0.69 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են հետեւյալ գները՝ մեկ գրամ ոսկին՝ 17,273.84 դրամ, արծաթը՝ 275.33 դրամ, պլատինը՝ 19,692.83 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:




























