Utair ավիաընկերությանը պատկանող ռուսական եւ արգենտինական օդանավերը քիչ է մնացել բախվեն Բարսելոնայի միջազգային օդանավակայանում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Կադրերում երեւում է, թե ինչպես է արգենտինական օդանավը շրջվում թռիչքուղու կողմ եւ այն անցնում այն պահին, երբ ռուսական օդանավն արդեն վայրէջքի է իջնում եւ գրեթե դիպել է գետնին: Նկատելով մյուս օդանավը` UTair-ի օդաչուները որոշել են դադարեցնել վայրէջքը եւ այն երկրորդ շրջանից են կատարել: Տեսագրության ձայնային մեկնաբանությունում նշվում է, որ օդանավերի միջեւ հեռավորությունը կմ-ից ավելի է եղել: UTair –ից լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել են կատարվածի փաստը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























