Կիեւի Անկախության մայդանում գիշերը հրաձգություն է տեղի ունեցել իրենց Մայդանի ինքնապաշտպանություն անվանող մարդկանց միջեւ: Կեսգիշերին Մայդանում գտնվող եւ իրենց ինքնապաշտպանության մասնակիցներ անվանող մարդկանց միջեւ կոնֆլիկտ է ծագել, որը փոխհրաձգության է վերաճել, վիրավորվել է մեկ մարդ: Ներկայումս իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Մայդանի Կենտրոնական Ռադա Սոտում հայտնել են, որ այսօր գիշերը Մայդանում տեղի ունեցած հրաձգությունը սադրանք է եղել: «Հարձակվողները դիմակներով են եղել: Բարձրացված ահազանգի շնորհիվ հարձակվողներին դուրս են մղել», - ասվում է հաղորդագրությունում: Իրենց հերթին Twitter-ի օգտատերերը հայտնել են, որ բախման երիտասարդ մասնակիցները կրակել են ինքնաձիգներից, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Նախկինում արդեն փոխանցվել էր, որ մայդանականները հարձակվել էին լրագրողների վրա եւ սպառնացել «ծեծել» նրանց:

Հասանելի է
русскийՏեղադրություն



























